Friday, February 22, 2013

ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՂՈՒՄ


ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՂՈՒՄ

Իմ կարծիքով սխալը խոտովանելը բավականին լուրջ և դժվար արարք է: Խոստովանությանը ներկա մարդկանց քանակը իրոք կարող է ազդել մեղավորի խոստովանելու կամ խուսափելու որոշման վրա:Եթե մարդ հասկանում է և գիտակցում  իր սխալը, պետք է կարողանա այն շտկել: Հաճախ գործած սխալի արդյունքում հնարավոր է նեղացնել, վիրավորել շատ մտերիմ, կամ ուղղակի անմեղ մարդու:Այդ դեպքում սխալը խոստովանելը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր: Դա չի նսեմացնում խոստովանողի արժանիքները , չի վիրավորում նրա արժանապատվությունը: Ես կարծում եմ, որ դա ևս մարդկային վարքագծի անբաժան մասը պետք է լինի :Սխալը պետք է խոստովանել ճիշտ տեղում , ճիշտ պահի, չափավորության, և զսպվածության սահմանները չխախտելով:Եվ այս ամենը պետք է վերաբերվի նաև այն մարդկանց, ում խոստավանում են սխալը, կամ ներողություն խնդրում: Որովհետև լսել դիմացինի խոստովանությունը, ներել, հասկանալ և պատշաճության սահմաներից դուրս չգալ նույնքան կարևոր է և բարդ , ինչքան մեղավորի համար խոստովանելը:Եթե մարդիկ կարողանան նման իրավիճակները պատվով հաղթահարել, կյանքը շատ ավելի գեղեցին և արժանավայել կընթանա:


Wednesday, February 20, 2013

Հաշվետվություն

Առաջին կիսամյակը անցավ լավ: Առաջին կիսամյակում ես կրկնեցի Հայոց լեզվի բոլոր կանոները, որոնք ես անցել եմ անցյալ դասարաններում: Մաթեմատիկայից ես լրացրեցի իմ բաց թողնված է: Աշխարագրությունից ես ստացել եմ շատ գիտելիքներ: Ինձ շատ հաճելի է  սովորել այս դպրոցում: Ես շատ ուրախ եմ սովորել այս դպրոցում, քանի որ այստեղ կան շատ լավ ընկերներ, դասատուներ և տարբեր միջոցառումներ:  

Saturday, December 8, 2012

Պարույր Սևակ


Պարույր Սևակ -Բեռան ներքո


                                                           Բեռան ներքո


Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես

Պարույր Սևակ


Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում:
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Պարույր Սևակ Զուտ սովետական սպանություն երկհատորյա գրքի հեղինակն է Սերգեյ Գալոյանը։ Հեղինակը ուսումնասիրում է հայ սիրված բանաստեղծ Պարույր Սևակի կյանքը և մահվան հանգամանքները՝ հիմնվելով տարբեր փաստաթղթերի, արխիվային նյութերի, նամակների և կենսագրական գրքերի վրա։
Գրքի առաջին հատորը լույս է տեսել 2007 թվականի հունվարին, իսկ երկրորդ հատորը՝ օգոստոսին։
Սևակի մահվան կապակցությամբ Գալոյանի հիմնական վարկածը հետևյալն է
«Պարույր Սևակի սպանության մանրամասները ուսումնասիրելիս, վարկածները համեմատելիս այն եզրակացության եկա, որ այսպիսի սպանությունները բնորոշ են միայն սովետական հասարակարգին։ Գրքում ներկայացված են հիմնականում փաստեր և փաստաթղթեր, որոնք խոսում են այն մասին, որ Պարույր Սևակին կարող էին սպանած լինել ինչպես ուժային կառույցները, այնպես էլ պատահական անձինք․․․ Երբ ուսումնասիրում ես Սևակի ստեղծագործությունները և կյանքը, տեսնում ես, որ նրան հոգեբանորեն կարող էին սպանել իր կողքի մարդիկ․․․»



Գրական կյանք
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։


Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։

Անմահները Հրամայում են 1948
Անհաշտ Մտերմություն 1953
Սիրո Ճանապարհ 1954
Անլռելի Զանգակատուն 1959
Մարդը ափի մեջ 1964
Սայաթ Նովա 1969
Եղիցի լույս 1969
Ձեր Ծանոթները 1971

Անլռելի Զանգակատուն
«Եռաձայն պատարագ»
Հայտնի բանաստեղծություններ
Մոր ձեռքերը
Անքնություն
Մարդ էլ կա, մարդ էլ
Քիչ ենք, բայց հայ ենք
Ծերանում ենք

Տպագություններ

Սևակ, Պարույր (1987), Սայաթ Նովա (1ին տպ.), Երևան: Սովետական գրող

Ֆիլմ

Պարույր Սևակ - Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան - (Ողջ Ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սեվակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները:) Հայֆիլմ, Կինոստուդիա 1984

Պարույր Սևակ - Ձայնային տարբերակ
http://boomp3.com/mp3/o1zx2a953qc